Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելական ինքնաթիռները գրոհել են Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտները

Իսրայելական ինքնաթիռները գրոհել են Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտները
Միջազգային
15:11, 11 октябрь 2023
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր ինքնաթիռները գրոհել են Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտները,
զինվորականները նաև հրետանային կրակ են արձակել:

«Ի պատասխան որոշ ժամանակ առաջ Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորների վրա արձակված հակատանկային հրթիռի (Լիբանանի հետ սահմանին գտնվող Արաբ ալ-Արամշեհ գյուղի մոտակայքում գտնվող դիրքի ուղղությամբ), ՑԱԽԱԼ-ի ինքնաթիռը Լիբանանի հարավում հարված է հասցրել «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական դիտակետի վրա»,- ասվում է Իսրայելի Պաշտպանության բանակի Telegram-ալիքում։

Բացի դրանից, բանակը հավելել է, որ զինվորականները հրետանային կրակ են բացել այն շրջանի ուղղությամբ, որտեղից տեղի է ունեցել արձակումը։