Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում

Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում
Միջազգային
17:44, 16 октябрь 2023
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Իրանի կառավարության պաշտոնական Telegram ալիքը։

Զրույցի ընթացքում Իրանի նախագահը մեղադրել է Իսրայելին Գազայում ռազմական հանցագործությունների համար։ Գազայի շրջափակումը, կանանց ու երեխաների սպանությունները, ինչպես նաև Գազայի հատվածում ցամաքային գործողության հնարավորությունը Ռաիսին համարել է երկարատև ու լայնածավալ պատերազմի պատճառ։ 

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրության մեջ։