Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել. նրանք հանդես են եկել «3+3» ձևաչափի վերականգնման օգտին

Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել. նրանք հանդես են եկել «3+3» ձևաչափի վերականգնման օգտին
Միջազգային
11:46, 11 октябрь 2023
Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 10-ին իրանական կողմի նախաձեռնությամբ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան արդի օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրման վրա։ Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և իրավիճակի կարգավորման կարևորությունը հայտնի միջազգային իրավական հիմքով։ 

«Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի համար «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա) խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության մի շարք հարցերի: