Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը

Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը
Միջազգային
18:42, 04 ноябрь 2023
Հումանիտար ճգնաժամը սրվում է: Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը:

2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը գնահատվում է մինչև 1 միլիոն: Մարդիկ չունեն նորմալ սնունդ, խմելու ջուր, վառելիք, էլեկտրականություն, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն:

ՄԱԿ-ից հայտնում են, որ չնայած Եգիպտոսի Ռաֆահ անցակետով Գազայի հատված հումանիտար մատակարարումներին՝ դրանք բնակչությանը չեն բավականացնում:

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ պաղեստինցիների տառապանքը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի։