Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը թույլ չի տալիս բացել Ռաֆահ սահմանային անցակետը. բազմաթիվ մարդիկ են հավաքվել անցակետում

Իսրայելը թույլ չի տալիս բացել Ռաֆահ սահմանային անցակետը. բազմաթիվ մարդիկ են հավաքվել անցակետում
Միջազգային
15:38, 16 октябрь 2023
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը դեռևս դիրքորոշում չի ընդունել, որը թույլ կտա բացել Ռաֆահ սահմանային անցակետը Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Եգիպտոսը ձգտում է պահպանել Ռաֆահ անցակետի գործունակությունը, նշել է Շուքրին՝ իրավիճակը, որին Գազայի հատվածում բախվել է պաղեստինցի ժողովուրդը, անվանելով «վտանգավոր»:

Հիշեցնենք. այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Կահիրեում համաձայնություն ձեռք բերեց, սպասվում էր, որ անցակետը կբացվի այսօր առավոտյան, որպեսզի օտարերկրյա քաղաքացիներին թույլ տրվեր անկլավը լքել Եգիպտոսի տարածքով:

Գազայի հատվածը լքել ցանկացող բազմաթիվ մարդիկ հավաքվել են Եգիպտոսի հետ սահմանի Ռաֆահ անցակետում՝ տեղեկություններից հետո, որ այն ժամանակավորապես բացվում է:

Ռաֆահ անցակետը Գազայի հատվածի միակ ելքն է դեպի մնացած աշխարհ, որն ուղղակիորեն չի վերահսկվում Իսրայելի կողմից: Այն գտնվում է Եգիպտոսի վերահսկողության ներքո՝ Իսրայելի հետ Եվրամիության համաձայնագրի շրջանակներում: