Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաները ենթարկվել են հարձակման Բլինքենի այցից հետո. ԶԼՄ-ներ

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաները ենթարկվել են հարձակման Բլինքենի այցից հետո. ԶԼՄ-ներ
Միջազգային
11:44, 06 ноябрь 2023
Իրաքում շիական խմբավորումները փորձել են անօդաչուների միջոցով հարձակվել Իրաքի արևմուտքում «Այն ալ-Ասադ» և սիրիա-իրաքա-հորդանանյան սահմանին գտնվող «Էթ-Թանֆ» ամերիկյան ռազմաբազաների վրա: Այս մասին հայտնել է իրաքյան Shafaq news լրատվական գործակալության աղբյուրը։

«Անցյալ գիշեր և այսօր լուսադեմին երկու անօդաչուներ հարձակվել են Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի վրա: Երկու անօդաչուներն էլ խոցվել են զինված ուժերի կողմից»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ երրորդ անօդաչուն թիրախավորել է «Էթ-Թանֆ» ռազմաբազայի մատույցները, որը տեղակայված է Սիրիայում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, սակայն այն նույնպես խփվել է։

Հարձակումը ձեռնարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Իրաք կատարած այցից հետո, որը տարածաշրջանային ուժերին զգուշացրել է չօգտագործել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը տարածաշրջանում ամերիկյան շահերին վնասելու համար և Իրաքից պահանջել է ապահովել ամերիկյան զինվորականների ներկայությամբ բազաների պաշտպանությունը: