Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին. ԱԳՆ է կանչվել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ինչն է պատճառը

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին. ԱԳՆ է կանչվել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ինչն է պատճառը
Միջազգային
12:38, 25 декабрь 2023
Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի ԱԳՆ՝ ի նշան բողոքի Ռուս-արաբական համագործակցության ֆորումի հայտարարության դրույթներից մեկի դեմ, հայտնում է Mehr գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ իրանական կողմը բողոքել է, որ ռուսական կողմը «աջակցում է վերջերս Մարոկկոյում կայացած Ռուս-արաբական համագործակցության ֆորումի ամփոփիչ հայտարարության մեջ պարունակվող հիմնազուրկ պահանջներին»։

Գործակալությունը պարզաբանել է, որ Իրանի դժգոհությունն է առաջացրել հայտարարության մի մասը, որը վերաբերում է Պարսից ծոցի երեք կղզիների կարգավիճակին։

Tasnim գործակալությունը հիշեցնում է, որ ֆորումի մասնակիցների հայտարարության մեջ խոսվում էր կղզիների կարգավիճակի որոշման խաղաղ նախաձեռնություններին աջակցությանը։ Թեհրանը վերահսկում է բոլոր երեք վիճահարույց կղզիները (Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա) և դրանք համարում է իր տարածքի անվիճելի մասը։ Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ն նույնպես հավակնում է կղզիներին։