Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023-ի մայիսի 14-ին բանակցությունների սենյակում եղել է քարտեզ, որում ընդգծված է եղել ՀՀ ինքնիշխան տարածքը. վարչապետ

«Եվրամիությունն, օրինակ, ճանաչել է, այդ թվում ձեր նշած հոկտեմբերի 6-ի բանակցությունների ընթացքում սեղանին դրված է եղել քարտեզ, որը ճշգրիտ արտահայտել է այս իրականությունը: 2023 թվականի մայիսի 14-ին բանակցությունների սենյակում կախված է եղել մեծ քարտեզ, ընդ որում՝ ընդգծված է եղել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Եվ նաև դա է պատճառը, որ Եվրամիությունը դիտորդներ ունի ՀՀ-ում»,- այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե Ռուսաստանը չի ճանաչել ՀՀ ինքնիշխան տարածքը, ապա ո՞ր երկիրն է ճանաչել: 

Ինչպես նշեց Փաշինյանը, այդ փաստը արձանագրվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ:

Հարցին, թե վերջին անգամ երբ է գերիների հետ կապված հարց քննարկել, վարչապետը պատասխանեց. «Կզարմանաք, բայց այսօր առավոտյան: Քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը»:
 
Մանրամասն՝ տեսանյութում