Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ցանկանում ենք, որ Հայաստանը գտնի իր տեղը՝ որպես ամուր ու խաղաղասեր տարածաշրջանային երկիր». Բլինքենը՝ Փաշինյանին

«Ցանկանում ենք, որ Հայաստանը գտնի իր տեղը՝ որպես ամուր ու խաղաղասեր տարածաշրջանային երկիր». Բլինքենը՝ Փաշինյանին
Միջազգային
15:06, 05 апрель 2024
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպումը:

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջնորդության ու գործընկերության համար. «Դա լավ հիմք է ստեղծում մեր ներկա ու ապագա անելիքի համար։ Մենք այստեղ ենք՝ վերահաստատելու տրանսատլանտյան աջակցությունը Հայաստանի ու նրա ժողովրդի ժողովրդավար ու բարգավաճ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ հարավկովկասյան տարածաշրջան ունենալուն»։

Ինչպես նշեց ԱՄՆ պետքարտուղարը, իրենք կիսում են հայ ժողովրդի ապագայի տեսլականը: «Ցանկանում ենք, որ Հայաստանը գտնի իր տեղը՝ որպես ամուր ու խաղաղասեր տարածաշրջանային երկիր։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են լինել այս ջանքերի գործընկերը, և այսօրվա օրը դրա ապացույցն է։ Մենք նախատեսում ենք 65 մլն եվրո տրամադրել մեր բյուջեից՝ աջակցելու Հայաստանի ռեֆորմներին և տնտեսական ու ժողովրդավարական դիմադրողականության բարձրացմանը։ Կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100.000 հայերին»,- մասնավորապես նշեց նա։