Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից
Միջազգային
09:54, 18 апрель 2024
ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելին ճեպազրույցի ժամանակ հարց են հղել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դուրսբերման հետ. «Տեղեկություններ են ստացվում, որ ռուսները... սկսել են իրենց ուժերը, եթե կուզեք՝ խաղաղությանը խանգարողներին դուրս բերել Ադրբեջանից և ուղարկել Ուկրաինա։ Ի՞նչ է ձեզ հայտնի: Եվ ի՞նչ եք կարծում՝ դա ի՞նչ հետևանքներ կունենա թե՛ Հարավային Կովկասի, թե՛...»:

Ի պատասխան Պատելն ասել է. «Ինչպես գիտեք, մենք չենք եղել եռակողմ համաձայնագրի կողմ, որը վերջ դրեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, և որի հիման վրա ռուսական զորքերը տեղակայվեցին այդ տարածաշրջանում։

Անկեղծ ասած, մենք չենք տեսել ոչինչ, որը ցույց կտա, որ ռուս զինվորականները իրենց ներդրումն են ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանի ավելի խաղաղ և կայուն ստեղծմանը, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դա են վկայում և դրա ևս մեկ վառ օրինակն են առ այն, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չէ»։