Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը և Եվրոպոլը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանը և Եվրոպոլը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի համաձայնագիր ստորագրեցին
Միջազգային
14:38, 17 сентябрь 2021
Սեպտեմբերի 16-ին Եվրոպոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքը։

Համաձայնագիրը հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են փախստականների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը:

«Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների, ինչպես նաև՝ Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի կապի սպա: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով»,- նշված է հաղորդագրությունում։