Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը
Միջազգային
16:54, 28 ноябрь 2021
Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Պաշտոնյան հանդիպումը անվանել է կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, armtimes.com-ի փոխանցմամբ հաղորդում է Mehr-ը:

Նա այդ մասին հայտնել է Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո աֆղանցի փախստականների վիճակն ու իրադարձությունները Վիեննայում բանակցությունների կապակցությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը՝ ներառյալ Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը ու դրա արդյունքում ստորագրված հռչակագիրը, ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունները կատարելու հարցերը, ինչպես նաեւ "3+3" ձեւաչափում համագործակցությունը: