Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոյին կոչ եմ արել ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը իր երկրի տարածքից․ Մակրոն

Լուկաշենկոյին կոչ եմ արել ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը իր երկրի տարածքից․ Մակրոն
Միջազգային
16:44, 27 февраль 2022
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն իր ռուսալեզու գրառում է կատարել․

«Անցած գիշեր Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ եմ արել ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը իր երկրի տարածքից։

Բելառուս և ուկրաինացի ժողովուրդների միջև եղբայրությունը Բելառուսին պետք է մղի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի վասալ և փաստացի մեղսակից դառնալուց» ,- գրել է Մակրոնը։