Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը․ ուղիղ

Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը։ Եվրախորհրդարանի պատգամավորները սկսել են անդամակցության հատուկ ընթացակարգ։ 

Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի նիստի առցանց հեռարձակման մեջ։ 

Հանդիպման սկզբում ելույթ է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկին և կոչ արել Եվրոպային՝ ընդունել Ուկրաինային Եվրամիության կազմ։

Նա հիշեցրել է, որ փետրվարի 28-ին պաշտոնապես ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումը։

"Лучшее решение, которое сейчас может принять Европейский Союз - это немедленно взять Украину в свой состав. Просто сейчас сделать Украину полноправным членом ЕС. Исторические времена требуют больших и исторических решений, которые способны коренным образом изменить динамику событий. Это решение - именно такое", - отметил дипломат

Ավելի վաղ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ-ին կոչ էր արել Ուկրաինային անդամակցություն առաջարկել։

«Լավագույն որոշումը, որ հիմա կարող է ընդունել Եվրամիությունը, դա Ուկրաինային իր կազմ վերցնելն է: Հենց հիմա Ուկրաինան դարձնել ԵՄ լիիրավ անդամ: Պատմական ժամանակները պահանջում են մեծ և պատմական որոշումներ, որոնք կարող են հիմնովին փոխել իրադարձությունների դինամիկան: Այս որոշումը հենց այդպիսին է»,- նշել է դիվանագետը։