Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է անում Կիևը ներառել ԵՄ կազմում
---
21:53, 22 февраль 2022
Եկել է Ուկրաինային ԵՄ անդամակցություն տրամադրելու ժամանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով արտգործնախարար Դմիտրի Կուլեբանի հայտարարությանը։

«Ես կոչ եմ արել ԵՄ-ին անհապաղ մի կողմ դնել բոլոր տատանումները, բոլոր զսպումները, բոլոր թերահավատությունը, որը առկա է որոշ եվրոպական մայրաքաղաքներում, և Ուկրաինային տալ ԵՄ ապագա անդամակցության խոստումը: Այդ ժամանակը եկել է: Միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որն այժմ Եվրոպան կարող է ընդունել, դա բառացիորեն Ուկրաինային իր հովանու տակ առնելն է»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում։