«Ուկրաինային թուրքական անօդաչու սարքերի մատակարարումները չեն նպաստում Դոնբասի խնդրի կարգավորմանը»․ Պեսկով

Միջազգային
Ուկրաինային Թուրքիայի կողմից գրոհային ԱԹՍ-ների մատակարարումը կարող է Դոնբասի շփման գծում հանգեցնել իրավիճակի ապակայունացման։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС- գործակալությունը։
«Մենք իսկապես հատուկ և լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Ըստ նրա, հենց նմանատիպ զենքեր են հայտնվում զինվորականների ձեռքում, պոտենցիալ վտանգ է առաջանում Ուկրաինայի այդ շրջանում դրանք օգտագործվելու տեսանկյունից, ինչը հանգեցնում է ապակայունացման և չի նպաստում խնդրի կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի վաղ հաստատել էր, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։
ТАСС-ը հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Թուրքիայի հետ ազգային բանակի կարիքների համար կորվետների և գրոհային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին համաձայնագրի ստորագրման մասին։ Իսկ, դեռևս 2019 թվականին Կիևը գնել և փորձարկել է Bayraktar սարքեր, որոնք նախատեսվում է համալրել թուրքական Roketsan ընկերության MAM-L բարձր ճշգրտության ռումբերով։
ТАСС-ի փոխանցմամբ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, այս պայմանագրի գումարը կազմում է 69 մլն դոլար։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Անդրեյ Տարանը հոկտեմբերի 13-ին հայտնել է, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական ընկերությունը սպասարկման և ուսումնական կենտրոն կկառուցի Ուկրաինայում։