Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անթալիա քաղաքում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները

Անթալիա քաղաքում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները
Միջազգային
14:47, 10 март 2022
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։

Այս մասին  հայտնում է Sputnik Արմենիա-ն։

Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը տևել է մեկուկես ժամ։

Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասել է, որ կողմերին դեռ չի հաջողվել հրադադարի մասին որոշման հանգել։ Նրա խոսքով՝ Լավրովի հետ բանակցությունները բարդ են եղել։

Ըստ Կուլեբայի, ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։ Նա հավելել է, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում փորձել է իրավիճակի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնել։