Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ
Միջազգային
11:47, 24 апрель 2022
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Նա մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի Ցեղասպանությունը», ապա դրան հակադարձել է Էդգար Հիլզենրատի խոսքերով. «Դրա մասին պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հանարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:

Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը. «Ինչո՞ ւ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցանք է, քան մեկ մարդունը»:

Եզրափակելով՝ Լաքոտը հավելել է, որ վերոնշյալ մտքերն արտահայտում են այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են այն, և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը:

«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,-գրել է Լաքոտը: