Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան․ մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

«Երեկ այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականին: 

Եղա նաեւ  է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկում, որի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին պատմեցին  տեխնոպարկի պատմությունը։ 1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող «քաղաք», որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ»։