Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայում գործող Հայոց շարժումը կոչ է անում եվրոպական և ֆրանսիական իշխանություններին՝ խստորեն պատժել ՀՀ վարչապետի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դեմ որոգայթի հեղինակներին և կազմակերպիչներին

Ֆրանսիայում գործող Հայոց շարժումը կոչ է անում եվրոպական և ֆրանսիական իշխանություններին՝ խստորեն պատժել ՀՀ վարչապետի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դեմ որոգայթի հեղինակներին և կազմակերպիչներին
Միջազգային
22:38, 31 июль 2022
Ֆրանսիայում գործող Հայոց շարժումը հայտարարություն է տարածել ի աջակցություն ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ կոչ անելով եվրոպական և ֆրանսիական իշխանություններին «խստորեն պատժել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Սինանյանի դեմ որոգայթի հեղինակներին և կազմակերպիչներին՝ որպես Հայաստանի Հանրապետության ընտրված ներկայացուցիչների»։

«Գործողությունները, որոնք կարող են ներհամայնքային անկարգություններ ստեղծել, պետք է անհապաղ չեզոքացվեն։

Հայոց Շարժումը դատապարտում է նաև ՀՕՖ Դաշնակցության կրկնվող գործողությունները, որոնք արատավորում են Հայաստանի և հայերի պատկերը՝ պարոն Սինանյանի և պարոն Փաշինյանի նկատմամբ ողջ աշխարհում։

Պարոն Սինանյանը մշտապես աշխատել է հայկական սփյուռքը համախմբելու նպատակով, ցանկանալով վերջ դնել նախապես հաստատված եւ պառակտող մենաշնորհներին, մշտապես երկխոսել է բոլոր կողմերի հետ։

Յուրաքանչյուր հայի կարող է պատվել միայն այս խոհեմ մոտեցումը, որը վերջնականապես բարձրացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տեսլականը:

Հայոց Շարժումը հիշեցնում է, որ Սփյուռքի դերը՝ ողջ ուժով մայր հայրենիքին սատարելն է և կանգնելը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության կողքին»-, գրված է Հայոց շարժման ֆբ-յան էջում։