Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին պաշտոնապես ճանաչել է Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը

Զելենսկին պաշտոնապես ճանաչել է Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը
Միջազգային
14:23, 04 октябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անցկացման անհնարինության մասին։ Հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի կայքում։
 
Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, նշվում է ՌԴ նախագահի հետ բանակցությունների անցկացման անհնարինությունը:

Բացի դրանից, Զելենսկին Գերագույն Ռադային խորհուրդ է տվել արագացված ռեժիմով ընդունել օրինագծեր «Ռուսաստանի Դաշնության կողմից էսկալացիային պատշաճ պատժամիջոցների և այլ արձագանքների մասին»:

Հրամանագրում հավանություն է տրվում նաև ՆԱՏՕ-ին ուղղված Ուկրաինայի դիմումին՝ արագացված կարգով դաշինքին անդամակցելու հայտով։