Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում
Քաղաքականություն
18:55, 30 сентябрь 2022
Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պետության ղեկավարն իր տեսաուղերձում հայտարարել է, որ դե Ֆակտո Ուկրաինան արդեն անցել է իր ճանապարհը դեպի ՆԱՏՕ:

«Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար՝ իրական ռազմի դաշտում և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում»,- հայտարարել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն վստահում, օգնում և պաշտպանում են միմյանց, ինչն իրականում դաշինք է։

«Դե ֆակտո։ Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա անի դե յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին՝ պաշտպանելու մեր ամբողջ համայնքը: Արագացված կարգով:

Մենք մեր որոշիչ քայլն ենք կատարում՝ ստորագրելով ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամակցելու Ուկրաինայի հայտը»,- հայտարարել է Զելենսկին։