Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը գնալով լկտիանում է․ սկզբից ասում էր՝ ուշադրություն չենք դարձնի Ցեղասպանության վրա, հիմա էլ արդարացնում է Ցեղասպանությունը․ Սաֆրաստյան

Էրդողանը գնալով լկտիանում է․ սկզբից ասում էր՝ ուշադրություն չենք դարձնի Ցեղասպանության վրա, հիմա էլ արդարացնում է Ցեղասպանությունը․ Սաֆրաստյան
Միջազգային
15:21, 20 апрель 2021
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր ԳԱԱ-ում կայացած քննարկման ժամանակ ներկայացրեց մի քանի հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք կազմվել են սկսած 2014թ․-ից՝ Հայոց ցեղասպանությունն իրագործելու նպատակով։ «2014թ դեկտեմբերին Թուրքիայում գաղտնի խորհրդակցության արդյունքում ընդունվել է փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը հայտնվել էր անգլիական հետախուզության ձեռքում, այնուհետ հրապարակվել «Թուրք Ինստանբուլ» թերթում 2019թ․։ 

Սաֆրաստյանն ընդգծեց, որ փաստաթուղթը բաղկացած է 10 կետից, այն երիտթուրքերի պաշտոնական նամակն է իրենց կազմակերպություններին, որում ներկայացվում է Հայոց ցեղասպանության ծրագիրը․ «Այդ կետերից մի քանիսը նաև այսօր են կրկնվում։ Օրինակ՝ 3-րդ կետում գրված է․ «Համապատասխան հատուկ միջոցներով գրգռել մահմեդականների կարծիքը հայերի դեմ, հաջորդ կետում՝ այնպիսի վայրեում ինչպիսիք են Վանը, Էրզրումը, Ադանան, որտեղ հայերն արդեն իսկ արժանացել են մահմեդականների ատելությանը հրահրել կազմակերպված կոտորածներ»։ 

Ներկայացնելով գաղտնի փաստաթղթերի ցանկը Սաֆրաստյանը ցույց տվեց «Օսմանյան կառավարության որոշումը՝ հայերի տեղահանության մասին» փաստաթուղթը, և նշեց, որ այն հարտարակվել է Թուրքիայի Օսմանյան արխիվների վարչության կողմից՝ Էնվերի, Թալեաթի անձնական ստորագրություններով․ «Այստեղ պարզ է Ցեղասպանության կանխամտածվածությունը, քանի որ գրառում՝ «լիովին ոչնչացնել և վերացնել» արտահայտությամբ, որը ստորագրել են Կառավության բոլոր 7 անդամները՝ այդ թվում Էնվերն ու Թալեաթը»։

Սաֆրաստյանը, ներկայացնելով թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, անդրադարձավ ևս մեկ փաստաթղթի, որը վերաբերում է հայերի տեղահանությանը, և այդ պարտականությունը դրվել է Էնվերի վրա․ «Հետագա հրատարակումներում Էնվերի անունը հանվել է։ Այնտեղ գրված է․ «Այն բնակավայրերում, որտեղ տեղակայված են Օսմանյան կայսրության բանակի ստորաբաժանումները, եթե այդ ստորաբաժանումների ղեկավարները կանխազգում կամ զգում են, որ հայերը կարող են ապստամբել, նրանք պարտավոր են կազմակերպել հայերի տեղահանությունը»։ Այսինքն, զգալու հիման վրա բանակը պետք է սկսեր հայերի տեղահանությունը։ էնվերը այն ժամանակ ռազմական նախարարն էր, բայց Էնվերի անունը հետագայում հանվել է, որ չերևա՝ պատասխանատվությունն իր վրա է եղել»։ 

Թուրքագետը, մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի տարբեր ժամանակներում արտահայտած մտքերը, կարծիք հայտնեց, որ Էրդողանը գնալով լկտիանում է․ «2015թ․ Էրդողանը, խոսելով Ցեղասպանությունից, ասում էր՝ ինչ որոշում էլ ընդունի Եվրախորհրդարանը, այն մեր մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա։ Հետո ասաց՝ բացառված է, որ գոյություն ունենա Թուրքիայի վրա Ցեղասպանություն անունով մի գիծ։ Հետո էլ ասաց՝ մենք երբեք չենք ընդունի Ցեղասպանության մեղադրանքները։ Իսկ 2019թ․ Էրդողանը հայտարարեց․ «Մահմեդականներին՝ այդ թվում կանանց և երեխաներին կոտորած հայկական ավազակախմբերի տեղահանումը ամենախելամիտ գործողությունն էր, որը կարող էր ձեռնարկվել»»։ 

Մեկնաբանելով Էրդողանի այս և այլ հայտարարությունները՝ Սաֆրաստյանը մեկնաբանեց․ «Եթե սկզբից ասում էր՝ մենք ուշադրություն չենք դարձնի Ցեղասպանության վրա, հետո ասում էր՝ գոյություն չի ունեցել Ցեղասպանություն, հիմա էլ արդարացնում է Ցեղասպանությունը»։

Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Թուրքիան մեզ համար վտանգ է ներկայացնում։ Նա նաև հավելեց, որ թուրքական մամուլը շարունակում է տարածել ատելություն հայերի նկատմամբ։