Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ․ Տիգրան Բալայան

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ․ Տիգրան Բալայան
Միջազգային
16:18, 15 ноябрь 2022
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Հիանալի նորություն օրվա մեկնարկի համար. Ադրբեջանի նախագահի կինը՝ տիկին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ: Այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելուց հետո արդարությունը հաղթեց»,- գրել է դիվանագետը: