Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումը չի բացառվում. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումը չի բացառվում. ՌԴ ԱԳՆ
Միջազգային
17:00, 17 ноябрь 2022
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հարաբերությունների խզումը չի բացառվում, բայց դա չի բխում Ռուսաստանի շահերից, հինգշաբթի RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Դա ամբողջովին կախված է Վաշինգտոնի ընտրությունից: Ես նախապես ոչինչ չեմ բացառում, բայց դա, իհարկե, մեր ուղին չէ և մեր քայլը չէ: Մենք հետևողականորեն վարում ենք մեր քաղաքականությունը, պրոակտիվ, ոչ թե ռեակտիվ, այդ թվում՝ ամերիկյան ուղղությամբ, առաջնորդվելով զուտ և բացառապես մեր ազգային շահերով: Մեր շահերից է բխում չխզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջովին խզման հնարավորությանն առնչվող հարցին։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ երկրների միջև հաղորդակցությունն ու երկխոսությունը անհրաժեշտ են, բայց եթե ինչ-որ պահի ամերիկացիներն այլ կերպ կարծեն, ապա «գործը կավարտվի խզումով»։ «Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների բոլոր օղակներում և ճյուղերում, մեյնստրիմ լրատվամիջոցներում ռուսաֆոբիայի մակարդակը բացարձակապես աննախադեպ է: Մենք դա զգում ենք ամեն օր»,- ասել է Ռյաբկովը: