Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 12-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում կքննարկվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Հունվարի 12-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում կքննարկվի  Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
Միջազգային
11:27, 04 январь 2023
Հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի  Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Կիմիհիրո Իսիկանեն, որը Ճապոնիայի մշտական ներկայացուցիչն է և հունվարին նախագահում է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդը։

Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք ուկրաինական հարցը կբարձրացվի՞ միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նախարարական նիստին, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակացույցի համաձայն, նախատեսված է հունվարի 12-ին։ 

«Անկասկած, այս դիսկուսիայի կամ բաց դեբատների ընթացքում կշոշափվի կամ կքննարկվի» Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիան, ասել է Իսիկանեն՝ ընդգծելով, որ այս հարցի քննարկումը չի սահմանափակվի վերոնշյալ նիստով։