Մեծ Բրիտանիան համաձայնություն չի տվել ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելու ՌԴ հայցին

Միջազգային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դժգոհել է, որ Բրիտանիան «անգլիական վատագույն ավանդույթի համաձայն համաձայնություն չի տվել Բուչայում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարում, գրում է BBC-ն։
Նախօրեին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պահանջել էին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ քննարկելու Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում ասել է, որ «ռուսական օկուպացիայի ժամանակ Բուչայում և այլ քաղաքներում ռազմական հանցագործությունները երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման առարկա կդառնան»։
Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ այդ նիստը անցկացվի նախօրեին՝ երկուշաբթի։ Նա հանդիպման թեման որակել է որպես «ուկրաինական արմատականների սադրանք»։