Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանն արդեն պարտվել է այս պատերազմում». Սալիվանը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի մասին

«Ռուսաստանն արդեն պարտվել է այս պատերազմում». Սալիվանը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի մասին
Միջազգային
11:19, 24 февраль 2023
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN հեռուստաալիքի հատուկ եթերում՝ նվիրված Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի տարելիցին, ասել է, որ Ռուսաստանն «արդեն պարտվել է այս պատերազմում»։

«Այս պատերազմում Ռուսաստանի նպատակներն էին Ուկրաինան ջնջել աշխարհի քարտեզից, գրավել մայրաքաղաքը և ոչնչացնել Ուկրաինան, կուլ տալ այն»,- ասել է Սալիվանը: «Նրանց դա չհաջողվեց, և նրանք այլևս չեն կարողանա դա անել»,- ընդգծել է նա։ 

Սալիվանը նաև ասել է, որ ԱՄՆ-ն իր հերթին անում է հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինային անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրելու համար։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, F-16 կործանիչները, որոնք խնդրում է Ուկրաինան, այս պահին «առանցքային անհրաժեշտություն չեն»: «F-16-ը Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանության հարց է, այլ ոչ թե կարճաժամկետ պայքարի»,- ասել է նա։