Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G20-ի շրջանակներում Լավրով-Բլինքեն հանդիպում չի կարող կայանալ. Զախարովա

G20-ի շրջանակներում Լավրով-Բլինքեն հանդիպում չի կարող կայանալ. Զախարովա
Միջազգային
11:51, 02 март 2023
Հնդկաստանում G20-ի նախարարական հանդիպման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև զրույց չի կարող կայանալ՝ ԱՄՆ դիրքորոշման պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկ ի՞նչ է, ինչ-որ կասկածներ կա՞ն այդ հարցում (Լավրովի և Բլինքենի հանդիպման բացակայության): Իմ կարծիքով՝ ԱՄՆ դիրքորոշումը հստակ և վաղուց էր մատնանշված: Նրանք հանդես են գալիս հօգուտ էսկալացիայի սկզբունքորեն ամբողջ աշխարհում, դիվանագիտությունը, ցավոք, նրանք կարծես մղել են հետին պլան»,- լրագրողներին ասել է Զախարովան։

G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Հնդկաստանի մայրաքաղաքում մարտի 1-2-ը։ Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի պատիվ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների հիշատակի։