Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դրոնները հետախուզական տվյալներ են հավաքում Կիևի համար՝ ՌԴ-ին հարվածելու նպատակով. Վաշինգտոնում ՌԴ դեսպան

ԱՄՆ դրոնները հետախուզական տվյալներ են հավաքում Կիևի համար՝ ՌԴ-ին հարվածելու նպատակով. Վաշինգտոնում ՌԴ դեսպան
Միջազգային
11:37, 15 март 2023
Ամերիկյան անօդաչուները իրականացնում են հետախուզական տվյալների հավաքագրում, որոնք հետագայում օգտագործվում են Կիևի կողմից՝ հարվածելու համար ռուսական ուժերին և Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Մեր սահմաններին անմիջապես մոտ ԱՄՆ զինվորականների անընդունելի գործունեությունը մտահոգություն է առաջացնում: Մենք հրաշալի գիտենք, թե ինչ նպատակով են օգտագործվում նմանատիպ հետախուզական-հարվածային անօդաչու սարքերը»,- ասվում է դեսպանատան կողմից տարածված դիվանագետի մեկնաբանության մեջ՝ կապված Սև ծովի ջրերում ամերիկյան MQ-9 անօդաչուի կործանման հետ։ 

Ինչպես հիշեցրել է Անտոնովը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան ԱԹՍ-ները նմանատիպ թռիչքներ են կատարում ամենօրյա հիմունքով։ «Ի՞նչ են անում նրանք ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Պատասխանն ակնհայտ է՝ զբաղվում են հետախուզական տեղեկատվության հավաքմամբ, որը հետագայում օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից՝ հարվածելու համար մեր զինված ուժերին և տարածքը»,- նշել է դեսպանը:
 
«Հռետորական հարց տանք. եթե, օրինակ, Նյու Յորքից կամ Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու հայտնվեր ռուսական հարվածային անօդաչու, ինչպիսի՞ն կլիներ ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի արձագանքը: Վստահ եմ, որ ԱՄՆ զինվորականների գործողությունները կկրեին անզիջում բնույթ՝ թույլ չտալով «ճեղքել» իր օդային կամ ծովային տարածքը,- ընդգծել է Անտոնովը:- Ենթադրում ենք, որ ԱՄՆ-ը զերծ կմնա լրատվական տարածքում հետագա շահարկումներից և կդադարեցնի թռիչքները ռուսական սահմանների մոտ»: