Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը Հաագայի դատարանից պահանջել է «հարգել պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը»

Չինաստանը Հաագայի դատարանից պահանջել է «հարգել պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը»
Միջազգային
13:57, 20 март 2023
Միջազգային քրեական դատարանը պետք է «հարգի պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը»։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից տրված օրդերը։ 

Դիվանագետը նաև Հաագայի դատարանին կոչ է արել «օբյեկտիվ և անաչառ դիրքորոշում զբաղեցնել» և «խուսափել քաղաքականացումից և երկակի ստանդարտներից»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության լուծումը հնարավոր է միայն «երկխոսության և բանակցությունների ճանապարհով»։

 Չինաստանի ԱԳՆ հայտարարությունը հնչել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Մոսկվա այցի նախաշեմին։ 

Չինաստանը, ինչպես ԱՄՆ-ը և Ռուսաստանը, չի վավերացրել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը, հետևաբար չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: