Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից
Աշխարհ
17:34, 08 август 2022
Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետեւեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից», -ասել է Վենբինը:

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ պետություններ են։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն քաղաքական երկխոսության շրջանակներում տարաձայնությունները լուծելու հնարավորություններ կգտնեն: