Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները
Միջազգային
15:03, 24 май 2021
Չինաստանի ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության»,- ասել է Լիցզյանը: