Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոսնեֆտ»-ն ու հնդկական Indian Oil Corp-ը հրաժարվում են Brent-ից և անցում կատարում Dubai-ի

«Ռոսնեֆտ»-ն ու հնդկական Indian Oil Corp-ը հրաժարվում են Brent-ից և անցում կատարում Dubai-ի
Միջազգային
17:10, 03 апрель 2023
Ռուսական խոշորագույն նավթարդյունահանող «Ռոսնեֆտ»-ը և հնդկական առաջատար նավթավերամշակող Indian Oil Corp-ը որոշել են հրաժարվել եվրոպական Brent նմուշի օգտագործումից և անցնել ասիական Dubai-ի՝ Հնդկաստան մատակարարվող ռուսական նավթի գները որոշելիս, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ «Ռոսնեֆտը» նոր համաձայնագրի շրջանակներում կկրկնապատկի իր մատակարարումները Հնդկաստան։ Ընկերությունը ապրիլի 1-ից սկսած նոր ֆինանսական տարում ամեն ամիս կվաճառի մինչև 1,5 մլն տոննա նավթ:

Reuters-ի տեղեկություններով՝ Dubai-ին անցումը Արևմուտքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Ասիա ռուսական նավթի վաճառքի վերաբաշխման միտումների մաս է: