Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լուկօյլը» դադարեցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարումները

«Լուկօյլը» դադարեցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարումները
Տնտեսություն / Աշխարհ
22:12, 30 ноябрь 2022
«Լուկօյլ»-ը մտադիր է դեկտեմբերից դադարեցնել նավթի մատակարարումները Կասպից ծովի հանքերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով` ԵՄ էմբարգոյի պատճառով և դրանք վերահղել դեպի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիում (CPC) համակարգ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից, պատճառը պատժամիջոցներն են»,- ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ ուրիշի համաձայն՝ նման որոշում են կայացրել արեւմտյան բաժնետերերը։

Դեկտեմբերի 5-ից պետք է ուժի մեջ մտնի ռուսական նավթի ներկրման ԵՄ էմբարգոն, CPC-ից նավթի արտահանումը չի ենթարկվում էմբարգոյի։

«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան համակարգին նավթ է մատակարարում Կասպից ծովում գտնվող իր հանքավայրերից: