Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել մեկ այլ Վլադիմիրի այստեղ՝ Հաագայում». Զելենսկի

«Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել մեկ այլ Վլադիմիրի այստեղ՝ Հաագայում». Զելենսկի
Միջազգային
15:57, 04 май 2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում իր պատերազմի համար, այսօր Հաագայում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կոչ անելով ստեղծել ռազմական հանցագործությունների համար տրիբունալ՝ անկախ Միջազգային քրեական դատարանից։

«Ագրեսորը պետք է զգա արդարադատության ողջ ուժը: Սա մեր պատմական պատասխանատվությունն է»,- իր ելույթում ասել է Զելենսկին։
«Միայն մեկ հաստատություն կարող է արձագանքել սկզբնական հանցագործությանը՝ ագրեսիայի հանցագործությանը. տրիբունալը: Ոչ մի փոխզիջում, որը թույլ կտա քաղաքական գործիչներին ասել, թե գործն իբր ավարտված է, այլ իսկական, իսկապես արդարացի, լիարժեք տրիբունալը»: 

Ագրեսիայի ակտը ՄԱԿ-ի կողմից սահմանվում է որպես «որևէ պետության զինված ուժերի ներխուժում կամ հարձակում մեկ այլ պետության տարածքի վրա կամ ցանկացած ռազմական օկուպացիա»:

«Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել մեկ այլ Վլադիմիրի այստեղ՝ Հաագայում, մեկին, ով արժանի է պատժամիջոցների իր հանցավոր գործողությունների համար այստեղ՝ միջազգային իրավունքի մայրաքաղաքում»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Պուտինին։
«Վստահ եմ, կտեսնենք, որ դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք, իսկ մենք կհաղթենք»,- ասել է նա՝ հավելելով. «Նա, ով պատերազմ է սկսում, պետք է պատիժ կրի»։