Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում ճգնաժամը կարող է ավարտվել նրանով, որ ԱՄՆ-ը կլքի իր դաշնակիցներին. Լավրով

Ուկրաինայում ճգնաժամը կարող է ավարտվել նրանով, որ ԱՄՆ-ը կլքի իր դաշնակիցներին. Լավրով
Միջազգային
11:52, 17 май 2023
Ուկրաինայում ճգնաժամը կարող է ավարտվել նրանով, որ ԱՄՆ-ը կլքի իր դաշնակիցներին, ինչպես դա ավելի վաղ տեղի է ունեցել Եգիպտոսում կամ Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության կայքում։

Ռուսական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը «լքել է Եգիպտոսի (նախկին) նախագահ Հոսնի Մուբարաքին», «լքել է Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա նրանք հենվում էին այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»։ 

«Հուսով եմ, որ ժամանակակից քաղաքական գործիչները ուշադրություն կդարձնեն պատմությանը և (այն բանին), թե ինչպես են դասավորվում հարաբերությունները հեգեմոնի հետ, որը ցանկանում է որպես այդպիսին պարտադրել բոլորին»,- ասել է Լավրովը:

Նա չի բացառել, որ այդ կերպ կարող է ավարտվել նաև ուկրաինական ճգնաժամը ։ «Քաղաքագետները շատ են գրում այդ մասին: Նրանք կանխատեսում են, որ այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դա պետք է ամերիկացիներին։ Այս մարդիկ իշխանության կմնան այնքան ժամանակ, քանի դեռ պետք են նրանց»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը: