Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ը հայերին ասում է՝ հանեք ռուսական ռազմաբազան ձեր տարածքից, մենք կապահովենք ձեր անվտանգությունը. սա բացահայտ սադրանք է». Լավրով

«ԱՄՆ-ը հայերին ասում է՝ հանեք ռուսական ռազմաբազան ձեր տարածքից, մենք կապահովենք ձեր անվտանգությունը. սա բացահայտ սադրանք է». Լավրով
Քաղաքականություն
12:42, 17 май 2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Արևմուտքի դիվանագիտությանը և համարել, որ այն այլևս գոյություն չունի:

Լավրովը մասնավորապես նշել է. «Ես գիտեմ, որ ԱՄՆ-ում հայերին (մենք նման տեղեկություն ունենք) ասում են՝ եկեք մեզ մոտ, հեռացրեք ռուսներին ձեր տարածքից, սահմանապահներին՝ նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Սա բացահայտ սադրանք է»:

Նրա խոսքով՝ արևմտյան դիվանագիտության փոխարեն այժմ կա միայն կաշառում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը վարվում նրանց հետ, որոնց վրա նախկինում ինչ-որ խաղադրույք էր դրել»,- ասել է Լավրովը և հիշեցրել, թե ինչպես ԱՄՆ-ը վարվեց Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: