Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կշահեր ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով

Հայաստանը կշահեր ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով
Քաղաքականություն
12:17, 17 май 2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Ցարգրադ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ապացուցել է իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանը օգնություն խնդրեց։

«Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամի, ինչպիսին Հայաստանն է։ Իսկ անցյալ տարվա աշնանը ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի»,- ասել է նա՝ նշելով, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։  

«Հետո վերջին պահին, արդեն բուն գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված է, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»,- հավելել է Լավրովը։