Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին. Ուկրաինայում բոլոր հարցերը ինքներս ենք լուծելու. Լավրով

Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին. Ուկրաինայում բոլոր հարցերը ինքներս ենք լուծելու. Լավրով
Ռուսաստան
15:12, 02 февраль 2023
Ռուսաստանն ինքը կլուծի Ուկրաինայում բոլոր հարցերը՝ չնայած Կիևին արևմտյան սպառազինություն մատակարարելուն։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Մենք ինքներս ենք լուծելու բոլոր հարցերը (Ուկրաինայում), և մենք չենք դիմել (ՀԱՊԿ-ի օգնությանը)»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը ծիծաղելի է անվանել այն խոսակցությունները, թե ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, այլ միայն զինում է Ուկրաինային։ Նա նշել է, որ, մասնագետների գնահատականներով, անհնար է, որ այն զինատեսակների վրա, որոնք արդեն մասամբ փոխանցվել են կամ ներկայացվել, ուկրաինացիներն աշխատեն, սովորեն կամ անցնեն համապատասխան դասընթացներ։