Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը օրինագիծ է պատրաստում՝ պատժամիջոցների միջոցով հակազդելու Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը

ԱՄՆ-ը օրինագիծ է պատրաստում՝ պատժամիջոցների միջոցով հակազդելու Ռուսաստանի և Իրանի համագործակցությանը
Միջազգային
11:06, 18 май 2023
Ամերիկացի սենատոր Թեդ Քրուզը (հանրապետական Տեխաս նահանգից) մտադիր է օրինագիծ ներկայացնել՝ ուղղված Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հակազդմանը՝ պատժամիջոցներ սահմանելու միջոցով։ Այս մասին օրենսդիրը հայտարարել է չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում։
 
«Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը լայնածավալ է, այն խորանում է: (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը նույնիսկ չի փորձում հակազդել դրան»,- պնդում է սենատորը։ «Ահա թե ինչու եմ ես այժմ աշխատում օրինագծին աջակցություն ապահովելու վրա <...>, որը կստիպի Բայդենի վարչակազմին հակազդել Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը մի շարք ուղղություններում»,- ասել է Քրուզը:
 
Նա պարզաբանել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է «Ուկրաինայի առնչությամբ գոյություն ունեցող պատժամիջոցների կիրառում բանկերի, նավթային տանկերների, ինքնաթիռների, օդանավակայանների, նավերի և նավաշինարանների նկատմամբ», որոնք Ռուսաստանն ու Իրանը իբր օգտագործում են ռազմատեխնիկական համագործակցության մեջ։
 
Բացի դրանից, ինչպես նշել է սենատորը, այդ օրինագիծն ուղղված է «արգելափակելու այն միլիարդավոր դոլարները, որոնց Իրանը տիրապետում է արտասահմանում»։ Քրուզի խոսքով՝ խոսքն այն մասին է, որ Թեհրանը հասանելիություն չի ստանա այդ միջոցներին «ատոմի հարցով ևս մեկ գործարք» կնքելու դեպքում։