Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին

«Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու». Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային գործարքի հարցով բանակցությունների մասին
Տարածաշրջան
15:08, 28 март 2023
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման համար առավելագույն ժամկետ սահմանել։ Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ՝ միջուկային գործարքի (վերադառնալու) հարցով բանակցությունների անցկացման համար առավելագույն ժամկետ սահմանելու մասին... Երկխոսության դռները միշտ բաց չեն լինելու»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քիանին Օսլոյում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետների հետ, կողմերը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման ուղիները։ Բանակցություններին մասնակցել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, որը հանդիսանում է միջուկային գործարքի շուրջ Վիեննայի բանակցությունների համակարգողը։