Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսները աստիճանաբար լքում են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը. Ուկրաինայի հետախուզություն

Ռուսները աստիճանաբար լքում են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը. Ուկրաինայի հետախուզություն
Միջազգային
17:19, 30 июнь 2023
Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը առաջինը լքել են «Ռոսատոմ»-ի երեք ղեկավար աշխատակիցներ։ Մինչև հուլիսի 5-ը տարհանման առաջարկություններ են ստացել նաև «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կնքած ուկրաինացի աշխատակիցները։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ԶԱԷԿ-ի տարածքում և Էներգոդարում նվազում է զինվորական պարեկների թիվը։ Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության հայտարարությունները։ 

Զապորոժիեի ատոմակայանը գրավվել է ռուսական ներխուժման սկզբում։ Ատոմակայանի աշխատակիցները BBC-ին հայտնել են, որ ռուսական զորքերը կայանը օգտագործում են որպես ռազմաբազա և իրենց պատանդ են պահում։ Ատոմակայանի էներգաբլոկներն անջատված են Ուկրաինայի էներգահամակարգից, գնդակոծությունների պատճառով հաճախ անջատվում է էլեկտրաէներգիան, կայանն աշխատում է գեներատորներով։

Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման և ջրամբարի ծանծաղացման պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ռեակտորի հովացման համակարգի հետ։ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս զգուշացրել է, որ ատոմակայանի մոտ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել աղետի: