Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսասատանը Զապորոժիեի ԱԷԿ-ում քողարկում է իր ռազմական ներկայությունը. բրիտանական հետախուզություն

Ռուսասատանը Զապորոժիեի ԱԷԿ-ում քողարկում է իր ռազմական ներկայությունը. բրիտանական հետախուզություն
Աշխարհ
11:48, 25 август 2022
Առավոտյան բրիտանական հետախուզության ամփոփագիրը, որը հրապարակվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Twitter-ում, նվիրված է Զապորոժիեի ատոմակայանին՝ այժմ աշխարհի գլխավոր մտահոգությանը Ուկրաինա ռուսական ներխուժման համատեքստում:

Եվրոպայում ամենամեծ ԱԷԿ-ը գրավվել էր դեռևս մարտի սկզբին, իսկ օգոստոսի 21-ի լուսանկարները ցույց են տվել, որ Ռուսաստանն այդ օբյեկտում պահպանել է մեծ ռազմական ներկայություն՝ զրահամեքենաները տեղակայվել են թիվ 5 ռեակտորից 60 մետր հեռավորության վրա:

Ռուսական զորքերը, ըստ երևույթին, փորձել են թաքցնել մեքենաները՝ դրանք կայանելով օդային խողովակների և կամրջակների տակ։ 
Բացի դրանից, Ռուսաստանը, հավանաբար, պատրաստ է օգտագործել ուկրաինական ցանկացած ռազմական ակտիվություն Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ քարոզչական նպատակներով, ասվում է ամփոփագրում։

 Քանի դեռ ռուսական զորքերը օկուպացնում են ԱԷԿ-ը, ռեակտորների շահագործման հիմնական ռիսկերը կմնան հովացման համակարգերի հնարավոր խախտումը, սնուցման պահեստային աղբյուրի վնասումը կամ կայանի աշխատակիցների սխալները, որոնք աշխատում են ռուս զինվորականների ճնշման տակ, ասված է ամփոփագրում։