Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ լիազորությունները երկարաձգվել են մինչև 2024 թ. հոկտեմբերի 1-ը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ լիազորությունները երկարաձգվել են մինչև 2024 թ. հոկտեմբերի 1-ը. Ստոլտենբերգ
Միջազգային
14:17, 04 июль 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր հաստատել է տեղեկությունն այն մասին, որ դաշինքի երկրները որոշել են երկարաձգել իր լիազորությունների ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբեր։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշել են երկարաձգել գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ լիազորությունները մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը»,- գրել է Ստոլտենբերգը Թվիթերում։