Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսլանդիան դադարեցնում է Մոսկվայում իր դեսպանատան աշխատանքը

Իսլանդիան դադարեցնում է Մոսկվայում իր դեսպանատան աշխատանքը
Միջազգային
20:00, 20 июль 2023
Ռուսաստանում Իսլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մագնուս Հանեսոնը պաշտոնապես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ին օգոստոսի 1-ից Մոսկվայում իր երկրի դեսպանատան գործունեության դադարեցման մասին: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Հանեսոնը կշարունակի իր գործառույթները կատարել Ռեյկյավիկից»,- փոխանցում է РИА Новости-ն:

Դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու Ռեյկյավիկի որոշման մասին հայտնի էր դեռ հունիսի սկզբին։ Իսլանդիայի իշխանություններն իրենց որոշումը բացատրել են Ռուսաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունների ցածր մակարդակով, որի դեպքում դեսպանատան գործունեության պահպանումն արդարացված չէ: