Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների հայտարարվել է պերսոնա նոն գրատա

Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների հայտարարվել է պերսոնա նոն գրատա
Միջազգային
18:20, 06 апрель 2023
Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների հայտարարվել է պերսոնա նոն գրատա, նրանք պետք է լքեն Ադրբեջանը 48 ժամվա ընթացքում։ Այս մասին ավում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: 

«Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Դեսպանին տեղեկացրել են, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է պերսոնա նոն գրատա գործունեության համար, որը չի համապատասխանում դիվանագիտական կարգավիճակին և հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այդ դիվանագետները պետք է լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում։