Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա Ռուսաստանի սկսած պատերազմի հետևանքն է». Սպիտակ տունը՝ Մոսկվայի վրա դրոններով հարձակման մասին

«Դա Ռուսաստանի սկսած պատերազմի հետևանքն է». Սպիտակ տունը՝ Մոսկվայի վրա դրոններով հարձակման մասին
Միջազգային
11:43, 25 июль 2023
ԱՄՆ իշխանությունները չեն պաշտպանում Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ մեկնաբանելով հուլիսի 24-ին Մոսկվայի վրա ԱԹՍ-ով հարձակումը։

Միաժամանակ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը վերապահում է արել՝ ասելով, որ դա չի վերաբերում ուկրաինական ԱԹՍ-ներով բռնակցված Ղրիմին հարվածներին, որը ԱՄՆ-ն ճանաչում է որպես Ուկրաինայի տարածք։

Ժան Պիերը նշել է, որ Մոսկվայի վրա դրոններով հարձակումը պատերազմի հետևանք է, որը սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի դեմ։

«Սա պատերազմ է, որը սկսել է Ռուսաստանը։ Սա նրանց պատերազմն է։ Նրանք են սկսել դա, և ցանկացած պահի նրանք կարող են դա ավարտել Ուկրաինայից զորքերի դուրսբերմամբ՝ ուկրաինական քաղաքների վրա և խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան հարձակումներ կատարելու փոխարեն»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։