Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում ռուսական ռազմական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի հարվածներին. Նուլանդ

ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում ռուսական ռազմական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի հարվածներին. Նուլանդ
Միջազգային
12:29, 17 февраль 2023
ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք և այն համարում է ուկրաինական, ուստի պաշտպանում է թերակղզում ռուսական ռազմական օբյեկտներին Ուկրաինայի հարվածները, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Ռուսաստանը շատ ռազմական օբյեկտներ է կառուցել Ղրիմում, դրանք օրինական թիրախներ են, որոնց Ուկրաինան հարվածում է, և մենք աջակցում ենք դրան»,- ասել է նա Վաշինգտոնում Կարնեգի հիմնադրամում ունեցած ելույթի ժամանակ: 

Նուլանդը նշել է, որ «առնվազն առանց Ղրիմի ապառազմականացման Ուկրաինան չի լինի անվտանգության մեջ», և ապառազմականացումը պետք է լինի «կայուն զսպման» մաս։

Նա հավելել է, որ նույնիսկ ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Արևմուտքը կշարունակի զինել Ուկրաինային, քանի որ վստահ չէ, որ Ռուսաստանը չի վերսկսի այն։