Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել աջակցել Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել աջակցել Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին
Աշխարհ
12:40, 12 октябрь 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և քաղաքական հարցերով նրա տեղակալ Վիկտորյա Նուլանդը երեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել Վաշինգտոնում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց կոչ անեն աջակցել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին:

Վիրտուալ հանդիպմանը մասնակցել են 165 դիվանագետներ, որոնք ներկայացնում են ավելի քան 100 պետությունների: 

«Խոսքն այն մասին է, որ կոլեկտիվ կերպով «ոչ» ասվի ՄԱԿ-ի կանոնադրության ուղիղ խախտմանը և տարածքները ուժով գրավելու փորձերին: Նրանք ՄԱԿ-ի բոլոր երկրներին կոչ են արել դատապարտել այդ գործողությունները այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստի շրջանակներում։